Այսօր ՀՀ պետական խորհրդանիշերի օրն է

Խորհրդանշանները հավերժական, խտացված ճշմարտություններ են, որոնք սերնդե սերունդ փոխանցում են ոչ միայն տեղեկություններ, այլ նախ և առաջ արժեքներ։ Ինչ որ առումով դրանք ներառում են մարդկության հավաքական հիշողությունը։ Ինչպես յուրաքանչյուր ազգ, հայերը ևս դարերի ընթացքում ստեղծել են իրենց խորհրդանշանները, սակայն որպես ազգային պետականությունը մի քանի անգամ կորցրած ու վերագտած ժողովուրդ , մեզ համար առավել թանկ են պետական խորդրանշանները։ 1991 թվականին հռչակված Հայասատնի երրորդ հանրապետությունը ժառանգեց ու ընդունեց 1918 թվականի մայիսի 18-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության բոլոր երեք խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը։ Դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն։ Ով կամ ովքեր են ՀՀ զինանշանի հեղինկաները. որևէ հայ մարդու համար այսօր կարծում ենք գաղտնիք չէ, Ալեքսանդր Թամանյան, Հակոբ Կոջոյան, սակայն ժամանակին այս փաստին անտեղյակ էր անգամ Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը:

Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի հեղինակած զինաշանի կենտրոնում պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով։ Զինաշանի կենտրոնում ՝ վահանի վրա պատկերված են պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ ՀՀ զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, Հայաստանի թագավորություններինը՝ կարմիր և կապույտ, վահանի վրա պատկերված Արարատ լեռը նարնջագույն է։ Նշված գույները խորհրդանշում է ՀՀ դրոշի գույները, գույներ, որոնց շուրջ առաջին հանրապետության խորհրդարանում լուրջ տարաձայնություններ են եղել, ինչպես պատմում է Դաշնակցության պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը, սակայն, ինչպես տեսնում ենք, ի վերջո ընտրվել են այն գույները, որոնք նաև հայ ձեռագիր մատյանների հիմնական գույներն են։ Հայոց եռագույնի երեք երանգներից կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեկանա հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը հայի արաչական տաղանդի և աշխատասիրության խորհրդանիշն է։ Ի դեպ պետական խորհրդանշաններից դրոշն առաջինն էր, որ ընդունվեց 1918 թվականին։ 20 թվականի դեկտեմբերին իշխանությունը բոլշևիկյան կառավարությանը հանձնելուց հետո ժոողվուրդն այդ դրոշները թաքցրել էր։ Իսկ 21 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ ողջ Երևանը ծածկված էր այդ դրոշներով։ Անուշ Ամսեյանի խոսքով սա մեր պատմության ամենահերոսական դրվագներից է, ինչի անխոս վկան է դաշնակցության թանգարնում պահպանվող, արկածներով լի ճանապարհ անցած հայոց եռագույնը։ Ուշագրավ մի դրվագ, որն ուղղակիորեն առնչվում է Անուշ Ամսեյանի հորեղբոր, դաշնակցական գործիչ Տիգրան Ծամհուրի անվանը: Դրոշը բարձրացնելուց հետո ամբոխի միջից արձակված գնդակից դաշնկացական պատգամավորը զոհվում է։ Երևանի պատմության թանգարնում պահպանված եռագույնից բացի, զրուցակցիս փոխանցմամբ, սա երկրորդ դրոշն է, որը մեզ է հասել հերոսական այդ օրերեից՝ անցնելով հետաքրքիր ոդիսական։

1921 թվականին բոլշևիկյան կարգերի վերահաստատումից հետո Հայստաանից մոտ 10 հազար մարդ է հեռանում՝ տանելով նաև հայտնի դրոշը։ Այն հասավ մինչև Փարիզ, հետո՝ Միացյալ նահանգներ։ 1994 թվականին հերոսական եռագույնը Հայաստան վերադարձավ։ ՀՀ գերագույն խորհրդի 1991 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ որպես երկրի օրհներգ ընդունվեց Միքայել Նալբանդյանի խոսեքերով և Բարսեղ Կանչյանի երաժշտության հիման վրա ստեղծված առաջին հանրապետության օրհներգը, որի առջին տողերն են՝ Մեր հայրենիք ազատ անկախ, որ ապրել է դարե դար։ Իր որդիքը արդ կանչում է ազատ, անկախ Հայաստան։

(Armradio.am)

Compartir