Եկատերինբուրգում հայ երիտասարդը փրկել է երեխաներին հրդեհից

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանը փրկել է երեխաներին այրվող տնից:

«Գևորգն անցնում էր մեքենայով տան մոտով, երբ նկատել է ծուխը: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել տանը, որն արդեն այրվում էր: Պատուհանից նա տեսել է, որ ինչ-որ մեկը ձեռքով է անում և շտապել է օգնության՝ նա կոտրել է պատուհանը և սկսել է հանել երեխաներին: Տանը 3 երեխա կար՝ երկու 12-ամյա աղջիկ և 10-ամյա տղան: Գևորգը փրկել է բոլորին, ոչ ոք չի տուժել»,-հայտնում է Rusarminfo-ն ՌԴ Սվերդլովսկի շրջանի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության վրա հղումով:

Համոզվելով, որ տանն այլ մարդ չկա, Ավետիսյանը փոխանցել է երեխաներին հարևանուհուն:

Ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը պարգևատրվել է:

(Panarmenian.net)

Compartir