Առաջին անգամ է, որ Ֆրանսիայի խորհրդարանը 3 հայ պատգամավոր ունի

Առաջին անգամ է, որ Ֆրանսիայում միանգամից երեք հայ է պատգամավոր ընտրվում: Այս մասին NEWS.am-ին ասաց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը:

«Գոհ ենք, ուրախ ենք, որ հայ պատգամավոր ունենք խորհրդարանում, սա նշանակում է, որ հայերն ակտիվ մասնակցություն ունեն երկրի քաղաքական կյանքում, հատկապես հաշվի առնելով, որ իշխանության մեջ են»,- ասաց նա:

Արա Թորանյանի խոսքով, միայն երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունում կային հայ թեկնածուներ:

«Ընտրված պատգամավորներից միայն Դանիել Կազարյանն է, որը հայկական համայնքում ակտիվություն է ցուցաբերել, մյուսները մեզ անծանոթ են»,- ասաց Արա Թորանյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում 3 հայ պատգամավոր է ընտրվել: Փարիզի արվարձան Սեն Կլուում հաղթանակ է տարել Ժակ Մարիլոսյանը: Էր եւ Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել Գիյոմ Կասբարյանը, իսկ Լիոնում հաղթել է Դանիել Կազարյանը:

(News.am)

Compartir