Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել. «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ հայկական Սուրբ Ղազար կղզում:

Մխիթարյանի ընտրյալը հայազգի գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը:

(Armenpress.am)

Compartir