Մենք թշնամուն կպարտադրենք հաշվի նստել հայ ժողովրդի հետ. Հովիկ Աբրահամյան

Մենք թշնամուն կպարտադրենք հաշվի նստել հայ ժողովրդի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Թշնամու սանձազերծած քառօրյա պատերազմը մեզ ավելի համախմբված ու միասնական դարձրեց, ինչի արդյունքում մենք ապահովեցինք մեր հաղթանակը:  Համայն հայությունը եւս մեկ անգամ միավորվեց Արցախի շուրջ»,- ասել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես Արցախի կողքին է:

«Արցախի ղեկավարության և ժողովրդի հետ մեր համագործակցությունը, բարոյական ու նյութական աջակցությունը, լինելու է շարունակական»,- ասել է նա:

(News.am)

Compartir