Իրավիճակը մտահոգիչ է. Հովիկ Աբրահամյան

Իրավիճակը մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ արել եւ անելու է` խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 21-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուն:

«Այն, ինչ տեղի ունեցավ ՊՊԾ գնդում, անթույլատրելի է եւ դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների: Այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ արել եւ անելու է` հասնելու խաղաղ հանգուցալուծմանը»,-ասել է վարչապետը:

Նա իր խոսքում նշել է, որ մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, վերցրել պատանդներ, սպանվել է ոստիկանության գնդապետ: Հովիկ Աբրահամյանը ցավակցություն է հայտնել սպանված գնդապետի հարազատներին ու ընկերներին:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Այս պահին պատանդների թիվը 4 է:

(News.am)

Compartir