Գորիսում կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ

Կապան -Գորիս ճանապարհին քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատեց Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը։

Նա նշեց, որ կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, տուժողներ չկան, որեւէ մեկը վնասվածք չի ստացել։

Կրակողների մասին տեղեկատվություն խորհրդականը չուներ։

Նշենք, որ ըստ որոշ տեղեկատվության, Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ կրակոցների հետեւանքով, կա վիրավոր։

Compartir