«Վերջին բնակիչը»՝ Սկանդինավյան երկրների փառատոնի լավագույն գեղարվեստական ֆիլմ

PanARMENIAN.Net – Ռեժիսոր Ջիվան Գասպարյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի «Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում» (Scandinavian International Film Festival) «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան էջում:
Կինոփառատոնի դիտումները կմեկնարկեն հոկտեմբերի 25-ին, իսկ «Վերջին բնակիչը» կցուցադրվի հոկտեմբերի 28-ին՝ որպես կինոփառատոնի փակման ֆիլմ։
Ըստ ֆիլմի սյուժեի, հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է «Վերջին բնակիչը»՝ Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:
Ֆիլմի համար երաժշտությունը գրել է System of a Down խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը:

(Panarmenian.net)

Compartir