ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով լուսանկար:
«Գործնական եւ արդյունավետ հանդիպում ունեցա Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ»,- նշել է ՀՀ վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով գտնվում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կտրվի պաշտոնական ընթրիք: Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի հետ:
(Armenpress.am)