Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառտոնի հատուկ հյուրերն են համաշխարհային կինոյի աստղեր Նաստասյա Կինսկին և Օռնելա Մուտին: Հայ հանդիսատեսին վերջինն առավեապես ծանոթ է «Կամակոր տղամարդու սանձահարումը» կատակերգական ֆիլմից, որտեղ նրա խաղընկերն է Ադրիանո Չելենտանոն:
Նաստասյա Կինսկիին համաշխարհային ճանաչում բերեց Ալբերտո Լատուադայի «Եղիր, ինչպես կաս» ֆիլմը, ապա Ռոման Պոլանսկու «Ոսկե գլոբուսդի» մրցանակակիր «Թես» ֆիլմը: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է նաև Վիմ Վենդերսի Կաննի մրցանակակիր «Փարիզ , Թեքսաս»- ը:
«Ոսկե ծիրան»- ի այս տարվա հետահայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված է Նաստասյա Կինսկիի ֆիլմերին: Նշենք, որ փառատոնի շրջանակներում Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Կկայանա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» կինոփառոտնի կազմակերպական ակտիվ աշխատաններից զատ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն այս օրերին հասցնում է վայելել նաև իր 60-ամյակին նվիրված անակնկալները: Մոսկովյան 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հունիսի 25-ին կայացավ ռեժիսորի հոբեյլանին նվիրված ստեղծագործակակն երեկոն, որի ընթացքում նրան հանձվեցին երկու մրցանակներ:
Մոսկվայի կինոփառատոնը Հարություն Խաչատրյանին հանձնեց մրցանակ կինոարվեստի և հայ-ռուսական մշակութային համագործակցության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Ռուս կինոգետների և կինոքննադատների գիլդիան իր հերթին ռեժիսորին պարգևատրեց հեղինակավոր «Փիղ» մրցանակով՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի և «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադրման համար: Երեկոյի ընթացքում ցուցադրվել և մեծ ոգևորությամբ է ընդունվել Խաչատրյանի 26 տարի առաջ նկարահանած «Քամին ունայնության» ֆիլմը:
«Քամին ունայնության» ֆիլմի կերպարները, որոնց ռեժիսորը հետևել և պարբերաբար, նկարահանել շուրջ 25 տարի , հանդիսանում են նրա «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային կինոշարքի առանձին հերոսները:
Նշենք, որ չնայած Ռուսաստանում թուրքական դեսպանատան ակտիվ միջամտությանը, մոսկովյան կինոփառոտնի շրջանակներում իրականացվել է նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը։ Ցեղասպանությանը նվիրված նման ծրագրերը պետք է լինեն շարունակական, մինչև աշխարհը կընդունի ճշմարտությունը,- ասում է Հարություն Խաչատրյանը։
(Armradio.am)