Թուրքիայում ձերբակալվել է Ծիծեռնակաբերդ այցելած հայտնի քուրդ պատգամավոր Օսման Բայդեմիրը

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի դատարանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  HDP–ի պատգամավոր Օսման Բայդեմիրը Դիարբեքիրի դատարանում մասնակցել է KCK (Քուրդիստանի համայնքների միություն) գործով դատավարությանը, որի ժամանակ էլ ձերբակալվել է։

Նշենք, որ Դիարբեքիրի քաղաքապետ եղած տարիներին Օսդման Բայդեմիրի աջակցությամբ վերանորոգվել է հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, Դիարբեքիրի մուտքի մոտ տեղադրվել հայերենով «Բարով եկաք Դիարբեքիր» ցուցանակը։ Օսման Բայդեմիրը Հայոց ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից եւ այցելել Երեւանում Ցեղասպանության հուշահամալիր։

(News.am)

Compartir