ՀՀ Ազգային ժողովն այսօր 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին։
Մինչ քվեարկությունը՝ եզրափակիչ ելույթում Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ելք», «Ծառուկյան», ՀՅԴ և Հանրապետական խմբակցություններին՝ արտահայտած դիրքորոշման համար»,- ԱԺ-ում եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց քվեարկության համար և հավելեց. «Ծառայում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը»։
(Panorama.am)