Միշել Պլատինին Երևանում է

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ժամանել Երևան: Tert.am-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական ֆուտբոլի ղեկավարը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է տարածաշրջանի ֆուտբոլի զարգացմանը նվիրված խորհրդաժողովի, որին մասնակցել են մի քանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարներ:

Խորհրդաժողովին մասնակցել է նաև Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Անատոլի Կոնկովը: Խորհրդաժողովի մասնակիցները Երևանից կհեռանան վաղը:

Պլատինիի այցի վերաբերյալ այլ մանրամասներն հայտնի չեն:

Compartir