«Արի տուն» ծրագրով Հայաստան կայցելի 1100 սփյուռքահայ երիտասարդ

այ մշակույթի և մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման աջակցման նպատակով այս տարի կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Միջոցառումների ծրագիրը հաստատվեց հունվարի 29-ի կառավարության նիստում: Նախորդ փառատոնն անցկացվել էր 2012 թվականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ ծրագիրը կֆինանսավորվի ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոց­ների հաշվին:

Մեկ այլ նախագծով էլ հաստատվեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016 թվականի ծրագիրն ու միջոցառումների ցանկը: «2015 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 1103 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 40 երկրից»,- ասաց Հակոբյանը:

2016 թվականին ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան, որոնք նախ կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում, ապա իրենց հասակակիցների հետ կմասնակցեն «Արի տուն» ճամբարին: Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով կստեղծվի ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող հանձնաժողով և աշխատանքային խումբ: Ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում ակնկալվում է գործընկեր հասարակական երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդ կամավորների ներգրավում:

(Armenpress.am)

Compartir