Փոխնախարար. «Հյուսիս-Հարավ» մայրուղին կարող են շարունակել Վրաստանում եւ Իրանում

Հյուսիս-Հարավ» մայրուղին կարող են շարունակել Վրաստանում եւ Իրանում։ Այս մասին մայիսի 15-ին՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։

2014թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել Զարգացման Ասիական բանկի (նախագծի գլխավոր դոնորի) պատվիրակությունը։ Նրանց հետ քննարկվել է մայրուղին հայ-վրացական սահմանից մինչեւ Բաթումի բարեկարգելու հարցը։ Խոսքը Խուլո գյուղի մոտ լեռնանցքի մասին է։ Այստեղ ճանապարհը կարելի է կրճատել 170 կմ-ով, ինչը ձեռնտու կդարձնի բեռնափոխադրումները, ասել է Առաքելյանը։

Իսկ իրանական կողմը արդեն սկսել է 1-ին կարգի ճանապարհի շինարարությունը Ջուղա քաղաքից։ «Մեծ է հավանականությունը, որ հարավ գնալուն զուգահեռ իրանական կողմը կակտիվացնի աշխատանքները»,- նշել է նա։

Compartir