Հայ ծրագրավորողների Shadowmatic խաղն ստացել է Apple Design Awards մրցանակը

Հայ ծրագրավորողների Shadowmatic բջջային խաղն ստացել է Apple Design Awards մրցանակը: Այս մասին ծրագրավորողները հայտնել են Facebook-ի իրենց էջում:

Խաղը, որը մշակել են Triada Studio-ի ծրագրավորողները, իրենից գլուխկոտրուկ է ներկայացնում: Անհրաժեշտ է պատկերներն այնպես հավաքել, որպեսզի դրանք կոնկրետ օբյեկտ դառնան:

Apple Design Awards-ը անցկացվում է ամեն տարի համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: Այս տարի կոնֆերանսն ընթանում է Սան Ֆրանցիոսկոյում, հունիսի 8-12-ին:

Compartir