Հալեպում հայ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասում ահաբեկիչների կողմից հրթիռակոծության հետեւանքով հայ է զոհվել։ Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ զոհվել է Հալեպի բնակիչ, 1991թ. ծնված Գոգո Գիփիչյանը։ Եվս մի քանի հայ վիրավորվել են։ Ահաբեկիչների գործողություններից հատկապես տուժել են «Վարշեթ Քուեյթ» արհեստանոցի մոտակա տարածքն ու Կիլիկիա թաղամասը։

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Կամիշլի, Հասաքե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:

(News.am)

Compartir