Իռլանդիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիան վավերացրել է Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Dfa.ie-ն, ողջունելով վավերացումը՝ Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Սայմոն Քովենին նշել է, որ համաձայնագիրը նպաստելու է Հայաստանի ու ԵՄ անդամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։

Նա ավելացրել է, որ ԵՄ գծով գործընկերների հետ միասին Իռլանդիան ոգևորված էր Հայաստանում 2018 թվականի գարնան խաղաղ ժողովրդավարական նվաճումներով և շարունակելու է խրախուսել ու աջակցել Հայաստանի տպավորիչ ջանքերը բարեփոխումների իրականացման հարցում:

(Armenpress.am)

Compartir