Հայաստանում ռասիզմ եւ այլատյացություն չկա. ԱԳՆ

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքներն ամբողջովին հավասար են։ Այս մասին ասված է Ռասայական խտրականության բոլոր ձեւերի ոչնչացման ՄԱԿ Կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հերթական զեկույցում։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալ, ունեն աշխատանքի տեղավորվելու, բիզնես գործունեություն ծավալելու եւ ընտանիք ստեղծելու հավասար իրավունքներ։ Նման պայմաններ են ապահովվում նաեւ տղամարդկանց եւ կանանց հավասարության առումով։ Բացառությամբ եզակի դեպքերի՝ հանրապետություն չեն գրանցվում անգամ կրոնական աղանդների ներկայացուցիչների դեմ բռնության դեպքեր։

(News.am)

Compartir