Հայաստանում բացվել է «Ռեդիսսոն բլու» հյուրանոց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել միջազգային ճանաչում ունեցող «Ռեդիսսոն բլու» առաջատար հյուրանոցային ցանցին պատկանող «Ռեդիսսոն բլու հոթել Երևան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահը շրջել է Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած «Ռեդիսսոն բլու հոթել Երևան»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:

(News.am)

Compartir