Գորիսում 3D տպիչներ են արտադրում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում մի տեղեկություն է հրապարակել: Ըստ Փաշինյանի Գորիսում 3D տպիչներ են արտադրում:

«Գիտեի՞ք, որ Գորիսում 3D տպիչներ են արտադրում: Արտահանման ծավալները շեշտակի ավելացնելու համար ունեն 18 միլիոն դրամի ներդրման կարիք: Կարծում եմ հետաքրքիր նախագիծ է»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքում մեկնարկել է «Իմ քայլը հայնուն Սյունիքի» համաժողովը, որի ընթացքում ներդրումային 6 հուշագիր է ստորագրվել:

(Armradio.am)

Compartir