Գյուղատնտեսական նորություններ. Հայաստանից պտուղ-բանջարեղեն արտահանումն աճել է

Այս տարի արդեն մինչև 68.400 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Հայաստանից` ասում է գյուղատնտեսության նախարարությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40.900 տոննայի դիմաց:

Ըստ հաղորդագրության` արտահանվել է 10.500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5870 տոննայի դիմաց, 980 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 տոննայի դիմաց, 210 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 63 տոննայի դիմաց։

Հանրապետությունից արտահանվել են նաև 10.100 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1965 տոննայի դիմաց, 2770 տոննա բողկ և 1450 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 750 տոննայի և 880 տոննայի դիմաց համապատասխանաբար։

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Բելառուս և Իրան:

(Armenianow.com)

Compartir