Դիարբեքիրի հայկական եկեղեցին արժանացել է «ԵՄ մշակութային ժառանգության» մրցանակի

Նախօրեին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոում կայացել է «Եվրամիության մշակութային ժառանգություն և Europa Nostra» մրցանակաբաշխության  հանդիսավոր արարողությունը: Դիարբեքիրի հայկական եկեղեցին արժանացել է «ԵՄ մշակութային ժառանգության» մրցանակին, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն շնորհվել է «Մեծ մրցանակ», հայտնում է Ermenihaber- ը։

Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել բազմաթիվ մշակութային նախագծեր, որոնց ուսումնասիրություններին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակութային ժառանգության 600 մասնագետ և բազմաթիվ կամավորներ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել նաև Օսլոյի քաղաքապետն ու Նորվեգիայի բնապահպանության նախարարը:

Միջոցառմանն ընդհանուր առմամբ շնորհվել է 7 «Մեծ մրցանակ»։

Compartir