Թուրքիայում Դինքի սպանության գործով կալանավորվել է ոստիկանության նախկին պետը

Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորվել է ոստիկանության նախկին պետ Ալի Ֆուատ Յըլմազերը, ով արդեն բանտում է գտնվում ոստիկանության դեմ իրականացրած ձերբակալությունների հետեւանքով։ Ինչպես գրում է Today’s Zaman-ը, ոստիկանության նախկին պետը կալանավորվել է Ստամբուլի դատարանի վճռի հիման վրա այն բանից հետո, երբ նա Դինքի սպանության հետաքննությանը մասնակցող դատախազին ցուցմունք էր տվել։

Յըլմազերը ավելի վաղ հայտարարել էր, որ չի կարող պատասխանատվության կոչվել Դինքի սպանության գործով, քանի որ Դինքի սպանության ժամանակ ինքը Ստամբուլում չի ծառայել եւ մեղադրել էր Ստամբուլի ոստիկանությանը այն բանի  համար, որ վերջինս չի պաշտպանել Դինքին։ Յըլմազերը հերյուրանք է անվանել այն, որ իրեն կապում են սպանության հետ։

Compartir