Արգենտինայում ՀՀ դեսպան է նշանակվել Էսթերա Մկրտումյանը. կենսագրություն

ՀՀ Նախագահի` փետրվարի 11-ի հրամանագրով Էսթերա Մկրտումյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):

ՀՀ ԱԳՆ-ն տարածել է նորանշանակ դեսպանի կենսագրական տվյալները։

Ծննդյան տարեթիվը և վայրը

Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում

Կրթությունը

1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս

2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ

2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար

Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար

2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ

1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար

ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ

ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական

Պարգևներ

2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Օտար լեզուներ

Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ունի դուստր

Compartir