Էրդողանը Թվիթթերում հայերենով ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Այսօր Ստամբուլում 63 տարեկանում կյանքից հեռացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Պատրիարքը մահացել է Եդիքուլեի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Թվիթթերում գրել է.

Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։

(Bolgnews.am)

Compartir