Իրավիճակը լիովին վերահսկվում է. վարչապետն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Վարչապետին ուղեկցել են ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը և ԶՈւ-երի ԳՇ պետ գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտպանության նախարարներ` Դավիթ Տոնոյանի, Լևոն Մնացականյանի, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր:

(Armradio.am)

Compartir