Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակների զետեղումից հետո աղոթել է Հայրենիքի անկախության համար զոհված հայորդիների հոգիների խաղաղության համար:
(News.am)