Ստամբուլի հայկական որբանոցի սեփականատերը խոստացել է այն նվիրաբերել հայերին

Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Քամփ Արմեն» անունը կրող որբանոցի սեփականատերը խոստացել է որբանոցը նվիրաբերել հայերին։

Քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված հայտնի հայ գործիչ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտնել է, որ «Քամփ Արմենի» սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյի հետ զրույցում վերջինս խոստացել է, որ շաբաթվա վերջում «Քամփ Արմենը» կնվիրաբերի հայկական հիմնադրամին։

Նշենք, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» մանկատունը 1987-ին զավթվել է թուրքական իշխանությունների կողմից, այնուհետ վաճառվել թուրք գործարարի։ Վերջինս էլ որոշել է քանդել մանկատունը եւ էլիտար տներ կառուցել։ Հասարակական ճնշման արդյունքում մանկատան քանդումը ժամանակավորապես դադարեցվել է։

Compartir