Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունք։

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը վերջին մոտեցումով ռեկորդի էր հավակնում, սակայն նրան մի փոքր չի բավականացրել 246 կգ-ը գլխավերևում պահելու համար։

Այսպիսով, Տոկիոյում ավարտվել է աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Հայ ծանրորդները նվաճել են մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ։

Երրորդ մրցանակակիր էին դարձել Սոնա Պողոսյանը (70 կգ) և Սամվել Գասպարյանը (105 կգ)։

(Armradio.am)

Compartir