Պոլսո Հայոց պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Ս. Ծննդյան տոնի նախօրյակին տեղադրվել են խաչքարեր, որոնք հունվարի 9-ին՝ չորեքշաբթի օծվել են Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ։
Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում, բարերարությամբ՝ Սասունցի Քրիստիան Կէլիճիի։
Պատրիարքարանի մուտքը բարեզարդվել է գեղեցիկ խաչքարերով։
(Armradio.am)