Սուդանում կործանված ինքնաթիռի անձնակազմի 5 անդամներ ՀՀ քաղաքացիներ են

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են, facebook- ի պաշտոնական էջում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։

Հարավային Սուդանում այսօր կործանված Ан12 ինքնաթիռի աղետի արդյունքում զոհվել է մոտ 50 մարդ՝ անձնակազմի 5 անդամ, 7 ուղեւոր եւ մոտ 4 տասնյակ սուանցիներ, որոնց բնակավայրի վրա է ընկել օդանավը։

Հայաստանի քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանն էլ հայտնել է, որ ՔԱԳՎ-ը կապ է հաստատել Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների հետ՝ անձնակազմի անդամների ազգությունը ճշտելու նպատակով։ Նրանք ՀՀ ՔԱԳՎ կողմից օդաչուական անձնակազմի արտոնագրված մասնագետներ չեն, ասել է Գրդզելյանը։

Compartir