Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, եկեղեցու վերականգնման ծրագրի դոնորների, բազմաթիվ հյուրերի և Վիրահայոց թեմի հավատացյալների մասնակցությամբ այսօր ներկա են գտնվել Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից մեկի` հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը, որը  վարել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ինչպե NEWS.am-ը տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքից, արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով մյուս բարերարների հետ Վեհափառ Հայրապետի կողմից պարգևատրվել է կողմից Հայ Առաքելական Եկեղեցու բարձր պարգևներով:

Արարողությունից հետո տեղի է ունեցել եկեղեցու վերակառուցման ծրագրի բարերարների անուններով հուշատախտակի բացումը:

Compartir