Category Archives: ՍՊՈՐՏ

Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր

Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։ 21–ամյա ծանրորդը հանդես եկավ 109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ…

Հենրիխ Մխիթարյանն՝ «Արսենալի» խաղացող, Ալեքսիս Սանչեսը՝ «Մանչեսթեր Յունայթեդի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան եւ ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» խաղացող: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր: Նույն գործարքով չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր…

Լեւոն Արոնյանն՝ աշխարհի կրկնակի գավաթակիր

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) 12 տարի անց դարձյալ հռչակվեց աշխարհի գավաթակիր: Թբիլիսում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի թայ-բրեյքում Լեւոն Արոնյանը Չինաստանի առաջին համար Դին Լիրենին (2771) հաղթեց երկու արագ պարտիաների արդյունքում՝ 2:0: Սպիտակներով…

7–ամյա Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն

ԱՄՆ Չիկագո քաղաքում բնակվող 7 տարեկան Արեն Էմրիկյանը դարձել է Շախմատի աշխարհի չեմպիոն մինչև 8 տարեկան երեխաների շրջանում։ Առաջնությունն անցկացվել է Բրազիլիայի Պոկոս դե Կալդաս քաղաքում օգոստոսին, գրում է Chicago Tribune–ը։ «Մայրս է սովորեցրել ինձ…

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն։ Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում ոսկե մեդալը վիճարկեցին Հայաստանի հավաքականի առաջատար, օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի գավաթակիր, ռուսաստանցի…

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունք։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ծանրորդը երկու վարժությունում էլ ուժեղագույնն էր։ Պոկումում նա…

Լեւոն Արոնյանը՝ Norway Chess-ի հաղթող

Լեւոն Արոնյանը նվաճեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։ Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոի հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ վաստակելով 6 միավոր։ Առաջին տեղի համար հայ գրոսմայստերի…

Norway Chess-2017. Լեւոն Արոնյանը միանձնյա առաջատար

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess-2017 սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորեց հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, որը աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո վաստակել է 5 միավոր: Հայ գրոսմայստերին…