Category Archives: ՀԱՅԱՍՏԱՆ

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը (ֆոտոռեպորտաժ): Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր: Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.…

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր. ուղիղ

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ: Այս պահին «Եռաբլուր»–ում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը,…

Համացանցում ազատության առումով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018թ.-ի զեկույցը, որում հրապարակվել են աշխարհի երկրների՝ համացանցային ազատության ցուցիչները: Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում, և յուրաքանչյուր երկրին տրված է միավոր. որքան ցածր…

Էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կխրախուսվի

Հասմիկ Դիլանյան «Ռադիոլուր» Առաջիկա տարիներին կառավարության անդամները աշխատանքի կգնան էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաներով. բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն է այսօր հայտարարել կառավարության նիստում: Սա՝ այս մեքենաների կիրառումը խրախուսելու համար: Բնապահպանության ոլորտի պատասխանատուները առաջարկում են…

Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահի այսօրվա՝ հունվարի 14-ի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ»,-ասված է հրամանագրում: Նշենք, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովը վարչապետ չի ընտրելու,…

Նոր խորհրդարանի դիմանկարը. պատգամավորները ստանում են մանդատները

Հունվարի 10–ին 7–րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները հանդիսավոր արարողության ընթացքում ստացան մանդատները։ 132 պատգամավորների ճնշող մեծամասնությունը առաջին անգամ է Ազգային ժողով մտնելու որպես օրենսդիր։ (News.am)

Հույս ունենք մասնակցություն ունենալ ավելի հուսալի վաղվա կերտման հարցում. Սաղաթելյանի, Բեքարյանի, Հակոբյանի ու Ֆարմանյանի հիմնադրած ընկերությունը մեդիաներ է ձեռք բերել

Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ…

ՀՀ նախագահը կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատարի և ԱԺ նախագահի հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԺ նախագահի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգանքի տուրք մատուցելով…