Տեղի ունեցավ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան (լուսանկարներ)

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 29-ին կայացավ հանրահայտ շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետի պրեմիերան։ Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Շանսոնյեն նույնպես ներկա էր պրեմիերային։ Բեմադրությունը դիտելու եկել էին նաեւ Ավրորա» մրցանակաբաշխության հյուրերն ու հիմնադիրները, քանի որ բալետը ընդգրկված էր «Ավրորայի» պաշտոնական ծրագրում:

«Շառլ Ազնավուրի երգերը ժամանակ և տարածություն չեն ճանաչում: Մեր հայրենակցի ծննդյան կապակցությամբ որոշեցինք այս ներկայացմամբ նվեր մատուցել նրան և հարստացնել մեր խաղացանկը»,- ասել է բեմադրող խորեոգրաֆ և սցենարի հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը:

Compartir