Հայաստանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Նիսում տեղի ունեցած արյունալի հարձակումը:
«Հայաստանը վճռականորեն դատապարտում է Նիսում տեղի ունեցած հարձակումը: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Նիսի կենտրոնում բեռնատար ավտոմեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո վարորդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:
Հաղորդվում է շուրջ 70 զոհի եւ ավելի քան 100 վիրավորի մասին:
(News.am)