Նովոկուզնեցկում վանդալները «սխալ հուշարձան» են պղծել. Հրեաներին շփոթել են հայերի հետ

Նովոկուզնեցկում վանդալները պղծել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը:

Անհայտները պատվանդանին գերմանական կեռախաչ (սվաստիկա) են պատկերել: Հաշվի առնելով, որ գրված ուղերձները հասցեագրված էին հրեաներին, պարզ է դառնում, որ նրանք ուղղակի շփոթել են հուշարձանները: Հավանաբար, հուշարձանին պատկերված հայկական այբուբենը շփոթել են հրեաների այբուբենի հետ, գրում է City-n.ru-ն:

Հուշարձանը բաց գիրք է իրենից ներկայացնում, որի էջերին փորագրված են հայկական և ռուսական այբուբենները:

Հուշարձանը տեղադրվել է մոտ 10 տարի առաջ՝ 2008-ի սեպտեմբերին: Այդ նվերը քաղաքին էր նվիրել «Կուզբասի հայերի միության» հիմնադրամի հանգուցյալ նախագահ Սարիկ Աբրահամյանը:

(Panarmenian.net)

Compartir