Հայաստանն ու Չինաստանը փոխադարձաբար վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը

Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով»:

Նա վարչապետին ասաց, որ նրա՝ Չինաստան կատարած այցի ընթացքում է համաձայնությունը ձեռք բերվել: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:

(Tert.am)

Compartir