Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ կոնվենցիայի կոմիտեի անդամ

Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մայիսի 18-ից 20-ը կայացավ Մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելմանը և կանխմանն ուղղված միջոցառումների մասին 1970թ. կոնվենցիայի անդամ պետությունների հանդիպումը:

Հանդիպման շրջանակներում մայիսի 20-ին կայացան 1970թ. Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ` 4 տարի ժամկետով:

Compartir