Գյուղատնտեսական տարին լավ է սկսվել, և արդեն գրանցվել է 4.8 % տնտեսական աճ. գյուղնախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ գյուղատնտեսական տարին բարենպաստ է վիճակում է ներկայումս, և այս պահին տնտեսական աճը կազմում է 4.8%-ը, ինչը մինչև տարեվերջ կաճի։

«Մթերումների առումով ևս խնդիր չենք ունենալու, պտուղ բանջարեղեններ, խաղող և այլն, մթերողները պատրաստ են ընդունելու և մշակելու, որոշակի խնդիրներ կան արտահանումների հետ, որոնք առաջիկայում, համոզված եմ, կկարգավորվեն։ Այս տարի ծիրանի մեծածավալ արտահանում է իրականացվելու»,-ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ այս պահին գյուղատնտեսական շուկայում ամբողջը տեղական ապրանքներ են՝ մրգեր, բանջարեղեն։

Սերգո Կարապետյանն անդրադարձավ նաև ջրամբարների լցվածությանը և նշեց, որ ջրի ծավալն այս տարի անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա ծավալին։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս շաբաթ օրվանից կգործի ավանդական դարձած գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:

Compartir