Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է Գվադալախարայի Գրքի միջազգային փառատոնին.

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ն ընթացող Գվադալախարայի Գրքի միջազգային փառատոնին. հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքով, որ տպագրվել են ոչ միայն ՀՀ-ում, այլև իսպանախոս հայ համայնքներում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացվել են Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» հրատակչության լույս ընծայած Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն) և Մեքսիկայում հեղինակավոր CIDE վերլուծական կենտրոնի հրապարակած «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն:

Compartir