Թուրքիայի կառավարությունը հրաժարական տվեց. 45 օրում՝ կամ նոր կառավարություն, կամ՝ նոր ընտրությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն այսօր ընդունել է Ահմեդ Դավութօղլուի կառավարության հրաժարականը։

Ընտրությունների արդյունքում «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարանական մեծամասնությունը կորցնելուց հետո երկրում պետք է ձեւավորվի կոալիցիոն կառավարություն։ Սպասվում է, որ Էրդողանը նոր կաբինետի ձեւավորումը կհանձնարարի կրկին Դավութօղլուին, որը 2014- ի օգոստոսից երկրի վարչապետն է։

Ընդդիմադիր կուսակցությունները խոստանում են իշխող կուսակցության հետ գործարքի մեջ չմտնել եւ հասնել կաավարության վրա Էրդողանի ազդեցության նվազեցմանը։

Թուրքիայի Սահմանադրության համաձայն, եթե 45 օրում երկրում կառավարություն չձեաեւավորվի, ապա կանցկացվեն նոր ընտրություններ։

– See more at: http://www.armradio.am/hy/2015/06/09/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1/#sthash.URMXCRmG.dpuf

Compartir