Norway Chess-2017. Լևոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» շախմատային գերմցաշարի չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով:

Այս պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: Վերջինս իր ակտիվում գրանցել է 2,5 միավոր:

Վաղը` հունիսի 11-ին Արոնյանն ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

(Armradio.am)

Compartir